Պուտինը հայտարարել է միջուկային դոկտրինում փոփոխություններ կատարելու մասին. միջուկային զենք կթույլատրվի կիրառել սովորական պատերազմում

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի միջուկային դոկտրինում փոփոխությունների մասին: Ըստ այդմ,միջուկային զենք կթույլատրվի կիրառել սովորական պատերազմում:
Մշակվում են ծայրահեղ ցածր հզորության պայթուցիկ միջուկային սարքեր։

Նախագահը պարզաբանել է, որ արևմտյան փորձագետները հնարավոր են համարում նման սարքերի օգտագործումը պայմանական պատերազմում, և այդ հնարավորության հետ են կապված ռուսական ռազմավարության հավանական փոփոխությունները։

«Եթե բանակցությունները կապված են մեր զորքերի դուրսբերման հետ, ինչի մասին երազում է Կիևի ռեժիմը, ապա, ըստ երևույթին, դա երբեք տեղի չի ունենա։ Որովհետև Կիևի ռեժիմը չի ցանկանում հեռանալ իշխանությունից և չի ցանկանում Ուկրաինայի Սահմանադրությանը համապատասխան նորմալ ընտրություններ անցկացնել»,- ասել է նաև Պուտինը։

Share This