ՊՈՒՏԻՆԸ՝ «ՏԱՐՎԱ ՀԱՂԹՈՂ»․ LE PARISIEN
Ուկրաինայում հատուկ գործողության մեջ հաջողությունները, նոր քաղաքական դաշնակիցները և ռուսական տնտեսության կայուն ցուցանիշները թույլ են տալիս 2023 թվականը վստահորեն անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարի։
Այս մասին գրում է ֆրանսիական Le Parisien հրատարակությունը։
«Անցած 2023 թվականը կարելի է հանգիստ անվանել «Պուտինի տարի»։ Ռուսաստանի նախագահի համար այն ավարտվեց ամենաբարձր նոտայով, ժամանակը նրա օգտին էր»,- գրում է ֆրանսիական պարբերականը։
Ռուսական տնտեսությունը ցույց է տվել կայուն զարգացում, երկիրը հասկացել է, թե ինչպես շրջանցել արևմտյան պատժամիջոցները նոր գործընկերների և առևտրի վերակողմնորոշման միջոցով։
Պուտինի քաղաքականությունը թույլ չտվեց, որ Ռուսաստանի Դաշնությունը մեկուսացվի, դա ակնհայտորեն դրսևորվեց Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա կատարած վերջին այցերով։
Ըստ ֆրանսիացի լրագրողների՝ 2024 թվականի գարնանը կայանալիք ընտրությունները կարող են «ձեւական» դառնալ Ռուսաստանի ներկայիս նախագահի համար։
Որպես մեկ այլ հիմնավորում նշվում են հատուկ գործողության մեջ Ռուսաստանի Դաշնության հաջողությունները։ Ամերիկյան CNN հեռուստաալիքի լրագրողների կարծիքով՝ Պուտինը 2024 թվականն ավելի վստահ է սկսում, քան նախորդ տարի։
Նրանց համոզմամբ, Ռուսաստանի առաջնորդը վայելում է Հյուսիսային Կորեայի ռազմական աջակցությունը։ Ռուսաստանը բանակում ունի նաև թվային առավելություն Ուկրաինայի համեմատ։
