Պիկասոյի հազարավոր հազվագյուտ ստեղծագործություններ այժմ հասանելի են նոր առցանց արխիվում

Պիկասոյի հազարավոր հազվագյուտ ստեղծագործություններ այժմ հասանելի են նոր առցանց արխիվում: Առցանց պորտալը, որը ցուցադրում է Պիկասոյի հազարավոր ստեղծագործությունները, լուսանկարները եւ հարակից հուշերը, այժմ հասանելի է առցանց՝ Փարիզում գտնվող Պիկասոյի թանգարանի շնորհիվ, հայտնում է Art News-ը։

Նկարչի հազվագյուտ արխիվները թողարկվել են այս տարվա վերջին՝ թանգարանին կից հատուկ ուսումնական կենտրոնի բացումից առաջ: Կենտրոնը նախատեսված է հետազոտողների եւ արվեստագետների համար:

Ընդհանուր առմամբ, ներառված է 19000 լուսանկար, որոնք նախկինում չեն ցուցադրվել հանրությանը: Առաջիկա տարիներին նախատեսվում է նաեւ թվայնացնել եւ պորտալում ավելացնել եւս 200 հազար տեքստ Պիկասոյի արհեստանոցներից։

Հայտնի իսպանացին 20-րդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից է՝ Ժորժ Բրակի հետ միասին կուբիստական ​​շարժման հիմնադիրներից մեկը։ Նա ծնվել է 1881 թվականին եւ իր կյանքի մեծ մասն ապրել է Ֆրանսիայում։ 1992 թվականին նրա ընտանեկան արխիվները փոխանցվել են ֆրանսիական պետությանը, որը շարունակում է վերահսկել դրանք։

Share This