ՊԵԿ-ում բառդակ է ու խայտառակ իրավիճակ` ոչ միայն կոռուպցիոն առումով
Հետաքրքիր է` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը տեղյա՞կ է, որ ՊԵԿ-ում նորմալ մաքրություն չի արվում, իսկ զուգարաններում էլ, օրինակ, օճառ ու թուղթ չկա, և աշխատակիցները հաճախ իրենք են ստիպված հիգիենիկ պարագաներ իրենց հետ բերում: Նույն կերպ ավտոմեքենաների սպասարկում չի իրականացվում ու էսպես էլի լիքը բաներ:
Եթե տեղյակ չէ պարոն Հակոբյանը, թող հարցնի իր մտերիմ ընկերներին ու նրանց ընկերներին, բայց ոչ Գառնիկին, ինքը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի` Հակակոռուպցիոնի գորմերը վկա, մաքրության հետ` նյույնպես, չէ՞ Գառնիկ ջան: Այս անգա թող հարցնի իր այն ընկերներին, որոնցից առանձնահատուկ են զզվում ՊԵԿ-ի որոշ բլոկներում, օրինակ` մաքսային բլոկում: Չէ, խոսքը էլի Գառնիկի մասին չէ, իրեն ՊԵԿ-ում գրեթե բոլորը առանձնահատուկ շատ են սիրում, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարողները, չէ՞, Գառնիկ ջան:
Մի խոսքով` Էդուարդ Հակոբյանը թող մաքրության ու մնացած թեմաներով հարցնի Խաչիկ & Co. ընկերախմբին, ու իրենք կպատմեն, թե ոնց է ստացվել, որ հունվարի սկզբից մինչ օրս ՊԵԿ-ի մասնաշենքերը նորմալ չեն մաքրում, զուգարանում հիգիենիկ պարագաների խնդիր կա, ծառայողական մեքենաները չեն կարողանում սպասարկել ու էսպես շարունակ:
Եթե մինչև երկուշաբթի պարոն Հակոբյանին չպատմեն, երկուշաբթի ես մանրամասն կպատմեմ, որ համ ինքն իմանա, համ բոլորն իմանան ՊԵԿ-ի «մեծ ու համերաշխ ընտանիքում» տիրող հերթական խայտառակ իրավիճակի մասին:
