Պարզվում է՝ ժողովուրդը շատ վատ ազդեցություն է ունեցել հայրենասեր և համարյա դաշնակցական Նիկոլի վրա

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Рафик ни у чем не виноват!

Նիկոլի երեկվա «ճեպազրույցը» հիշեցրեց Գարիկ Խառլամովի և Գարիկ Մարտիրոսյանի հայտնի հումորային մի ներկայացում, որտեղ սատիրայի հերոսի գործած բազմաթիվ մեղքեր մեկնաբանվում են որպես անմեղ բարեվարքություն:

Հատկապես վտանգավոր ու զավեշտալի եմ համարում վարչապետի պաշտոնում հայտվածի (իր ձևակերպումն է) հետևյալ մտքերը.

«…Ես կարծում եմ, ես գիտեմ, ինչ է զգում և ինչ է մտածում մեր ժողովուրդը: Եթե ես չիմանայի, թե ինչ է զգում և ինչ է մտածում, և ինչ է ուզում մեր ժողովուրդը, ես չէի կարող.

ա) հայտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում, և

բ) էս ամեն ինչի մեջով անցնելով՝ շարունակել մնալ վարչապետի պաշտոնում»:

Share This