Որոնք են գլխուղեղի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ վիտամիններն ու հանքանյութերը
Ճապոնացի գիտնականները հրապարակել են գլխուղեղի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ վիտամինների և հանքանյութերի վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Պարզվել է, որ գլխուղեղի լավ աշխատանքի համար մարդուն անհրաժեշտ է յոթ վիտամին և հանքանյութ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Yahoo News Japan-ի հոդվածում։
Գիտնականները պարզել են, որ առողջության համար հարկավոր է բոլոր օրգանների ու համակարգերի համատեղ աշխատանք, քանի որ այդ դեպքում է գլխուղեղը լիարժեք սնուցվում։ Հայտնի է, որ սերոտոնին քիմիական նյութը պատասխանատու է լավ տրամադրության համար ու համարվում է առողջ կյանքի ապահովման համար անհրաժեշտ կարևորագույն տարրը, իսկ դրա արտազատման համար հարկավոր է ճիշտ «սնուցում»։
«Երբ գլխուղեղը բավարար քանակությամբ վիտամիններ չի ստանում, դա կարող է հանգեցնել սթրեսի հորմոնների, այդ թվում՝ նորադրենալինի մակարդակի բարձրացման: Առողջ նյարդային համակարգի պահպանման համար անհրաժեշտ է ընդունել այնպիսի սննդային հավելումներ, ինչպիսին են նիացինը, ֆոլաթթուն, B6 և C վիտամինները, ինչպես նաև երկաթը, պղինձն ու մագնեզիումը», – նշել են մասնագետները:
