Որոնվող տղայի մարմինն ու մետաղե ջարդոնի վերածված «Opel»-ը հայտնաբերվել է Դդմաշեն գյուղի ձորում

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա տղան իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքնայով Դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 400 մետր շրջվելով հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15-ամյա վարորդը տեղում մահացել է:

Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանաատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի, ջրային վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ:

Այս պահին ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծռաայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մարմինը պատգարակով տեղափոխում են հատուկ ավտոմեքենա, որպեսզի դուրս բերեն և մոտեցնեն դիատարին:

Share This