Որն է ամենավնասակար մթերքը ենթաստամոքսային գեղձի համար

Ալկոհոլը համարվում է ամենավնասակար մթերքը ենթաստամոքսային գեղձի համար և պատասխանատու է այս օրգանի քրոնիկ բորբոքման դեպքերի զգալի մասի համար։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան Ամինա Կուշիտերովան

«Ալկոհոլը ստիպում է ենթաստամոքսային գեղձին արտադրել ավելի շատ մարսողական ֆերմենտներ և առաջացնում է Օդդիի սֆինկտերի սպազմ: Սա մեծացնում է ճնշումը օրգանի ծորաններում և դարձնում դրանք թափանցելի ֆերմենտների համար»,- նշել է բժիշկը։

Օդդիի սֆինկտերը պատասխանատու է լյարդի լեղին և ենթաստամոքսային գեղձի պարունակությունը տասներկումատնյա աղիքի տեղափոխելու համար, մինչդեռ դրա սպազմը հանգեցնում է վերոնշյալ հեղուկների լճացման ու բորբոքման։

Ալկոհոլը համարվում է ենթաստամոքսային գեղձի քրոնիկ բորբոքման դեպքերի 60-70 տոկոսի հիմնական պատճառը, սակայն այս հիվանդությունը զարգանում է ալկոհոլը չարաշահողների ոչ ավելի քան 10 տոկոսի մոտ։ Ինչպես նշել է մասնագետը, գոյություն ունեն այլ գործոններ ևս, որոնք նպաստում են ենթաստամոքսային գեղձի բորբոքման զարգացմանը։

«Էթանոլի թունավոր ազդեցությունը զգալիորեն ուժեղացնում է ծխախոտի գործածությունը։ Այն մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քրոնիկ բորբոքման զարգացման և խնդրի խորացման վտանգը, ինչպես նաև բարձրացնում այս հիվանդությունից մահանալու հավանականությունը»,- հավելել է Կուշիտերովան։

Share This