Ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման պատճառով. Պեսկովը` հայկական բանկերի կողմից «Միր» քարտերի մերժման մասին

Հայաստանի բանկերն ապրիլից դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման պատճառով, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի կողմից երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի, պատժամիջոցների սպառնալիքի  աննախադեպ ճնշման: Իհարկե, տնտեսական ինստիտուտները, ընկերությունները, բանկերը, այլ հաստատություններ միջոցներ են ձեռնարկում ռիսկերը պաշտպանելու համար»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Share This