Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ կնշանակվի ՔՊ-ական տնօրենը
Արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 11-ին ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Հրայր Կարապետյանը անցնում է կոռուպցիայի գործով։
AmbionNews-ի տեղեկություններով` Հրայր Կարապետյանի ձերբակալությունից երկու շաբաթ անց` ՔՊ-ական վերնախավը այդ պաշտոնի համար իր թեկնածուին է նշանակել։
Մեր աղբյուրի փոխանցմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետ կնշանակվի ՔՊ-ական Գայանե Ղուկասյանը, ով աշխատում է Գյումրիի Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն։ Պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականից, իսկ մինչ այդ պաշտոնին նշանակվելը աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ։
Գայանե Ղուկասյանի քաղաքականություն մտնելու փորձերը սկսվել են 2021 թվականի հոկտեմբերից, երբ ՔՊ ցուցակով առաջադրվեց ավագանի։
Գայանե Ղուկասյանը ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանի և Էմմա Պալյանի մտերիմն է։ Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի` վերջիներիս հովանավորությամբ են կատարվում Ղուկասյանի կարիերայի սրընթաց վերելքները։
Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Մեզ փոխանցեցին, որ մեզանից են իմանում, իսկ Հրայր Կարապետյանի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։
