Շարժումը մարում է. Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետո

Վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան տամ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

 

«Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասաց Պետրոսյանը։

Նա չցանկացավ այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա հրավիրվող մամուլի ասուլիսին։

Share This