Նոր մեթոդով մաշկի վերականգնում, օրգանիզմի երիտասարդացում․Ambion.news-ի հարցազրույցը՝ մասնագետի հետ

Ambion.news-ի զրուցակիցը  «Արիստի» ակադեմիական կենտրոնի հիմնադիր-տնօրեն   Իրինա Արիստակեսյանն է, ով շուրջ 20 տարի «բյութի» ոլորտում է, տարբերվում է նորարար գործունեությամբ : Իրինա Արիստակեսյանը կինեզոթերապիայի ոլորտում  առանձնանում է նորամուծությամբ, մասնավորապես կինեզոտեպավորմամբ՝ դեմքի, մարմնի ֆունկցիոնալ վերականգնողականությամբ:

«Արդեն 6 տարի է՝ ինչ կոնկրետ այս ոլորտում եմ, ճիշտ է,  Հայաստանում նոր է, դեռ ճանաչողական, իրազեկման կարիք ունի, բայց Ռուսաստանում այն բավականին տարածված թերապիա է, թեպետ ունի կորեական ծագում» -ասում է Իրինան՝ նշելով, որ մեթոդը բավականին արդյունավետ եւ հասու է  քաղաքացիներին :  « Բացի բուժական նշանակությունից, այն կոսմետիկ հրաշալի միջոց է, մանավանդ հիմա, երբ մարդիկ արդեն ավելի  ձգտում են բնականին: Մարզիկներն են հիմնականում այս թերապիայից օգտվել, բուժել տրավմաները, բայց այն արդեն լայն մասշտաբով է կիրառվում, հատկապես ինսուլտից հետո, սկալիոզների, ցելյուլիտների դեպքում:Մեր աշխատանքը կպչուն սպեղանիների՝ ժապավենների միջոցով է, որը նաև արյան շրջանառության, ավշային հանգույցների բարելավման, օրգանիզմի երիտասարդացման  հրաշալի միջոց է : Առանց չափազանցության պետք է ասեմ, որ մեր հաճախորդները արդյունքը իրենց մաշկի վրա  զգում են անգամ 2-3 թերապիայից անմիջապես հետո, եւ խոստովանում , որ չնայած թերահավատությանը,  արդյունքն անսպասելի էր, ավելի անցավ եւ մատչելի՝ ժամանակի ու գնային առումով » ,-ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ «Արիստի» ակադեմիայի գործնեությունը չի սահմնափակվում այդքանով: Ակադեմիայի մասնագետների կողմից հաճախակի սեմինարներ և դասընթացներ են կազմակերպվում: Առաջիկայում՝ մայիսի 15-ին կենտրոնի թիմը պատրաստվում է մեկնել Գյումրի՝ երկօրյա սեմինար անցկացնելու: Սեմինարի հիմնական մասնակիցները կոսմետոլոգներն են, սակայն, ինչպես Իրինա Արիստակեսյանն է նշում, մասնակցելու հնարավորությունը մեծ է, մասնակիցների շրջանակը լայն: Ի դեպ, նշենք, որ «Արիստի» ակադեմիական կենտրոնի կողմից իրականացվող սեմինարը Գյումրիում տեղի կունենա քաղաքի հայտնի « Աէլիտա» կոսմետոլոգիական կենտրոնում:

«Արիստի»  ակադեմիական կենտրոնի ծառայություններից օգտվելու համար ցանկացողները կարող են կապ հաստատել նշված հեռախոսահամարներով․

+374 93 30 31 03

+374 43 28 29 40

 

 

Share This