Նոր մանրամասներ` մերսման սրահներ ոստիկանների ներխուժման վերաբերյալ

«Իրավունք»-ը անդրադարձել էր, որ երեկ գիշեր ոստիկանությունը «ռեյդ» է իրականացրել մի շարք մերսման սրահներում: Մեծ թվով ոստիկաններ մտել էին Պարոնյան, Գրիգոր Լուսավորիչ եւ Պռոշյան փողոցներում գտնվող մերսման սրահներ, իսկ թե ինչ են փնտրել ու ինչ են տեսել, փորձեցինք մանրամասներ պարզել Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ ԶԱՐԶԱՆԴ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՑ: Մեզ հետ զրույցում նա միայն նշեց, որ շուտով պաշտոնական հաղորդագրություն կլինի՝ տեղի ունեցածի վերաբերյալ:

 

Share This