Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ԱԺ դահլիճում է, սակայն նիստը չեն կարողանում սկսել, քանի որ ՔՊ խմբակցությունից շատերը չեն եկել և քվորում չկա։
Վարչապետը ստիպված եղավ հեռանալ դահլիճից։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ ընդմիջում հայտարարվեց այն պատճառով, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պետք է ելույթ ունենար, դահլիճում չէր։ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո լրջորեն հանդիմանեց Քոչարյանին, ապա նաև բոյկոտեց նրա ելույթը՝ լքելով դահլիճը։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է, սակայն ԱԺ նիստը չեն կարողանում սկսել, քանի որ քվորում չկա