«ՆԳՆ-ն հերքում է տարածված տեղեկությունը. Ցուցուլյանի որդին վնասվածք է ստացել օդաճնշիչ ատրճանակից»
Քիչ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՆԳՆ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանի որդին փորձել է կյանքից վերջ տալ հրազենի միջոցով։
Ambion.news-ի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ-ից պատասխանեցին, որ օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
