Նա, ով քեզ ընդունում է այնպես, ինչպես որ դու կաս

Նա, ով քեզ ընդունում է այնպես, ինչպես որ դու կաս։

Քո սիրտը, քո կյանքը, քո աշխարհն ու հայացքները։

Քո մարմինը, քո հոգին, քո ուժեղ և թույլ կողմերը։

Քո ճակատագիրը, քո ցավը, քո փոփոխական լինելը։

 

Նա, ով քեզ տեսնում է մինչև խորքը, մինչև անդունդը,

և այդ տեսիլքի մեջ գիտակցում է քո արժեքի անսահմանությունը։

Քեզ ընկալում է որպես պարգև, որպես հրաշք,

որպես կյանքի կարևոր իրադարձություն։

 

Նա, ում կողքին դու միշտ ապահով ես։

Ումից կարիք չկա թաքցնել ոչինչ։

Ով համաձայնվում է քեզ տանել, անգամ այն պահերին,

երբ ինքդ քեզ ես մոռանում։

 

Նա, ում հետ վիշտը կիսվում է,

իսկ երջանկությունը՝ կրկնապատկվում։

 

Նա է հենց քո Մտերիմը։

 

Մնացած ամենը՝ բանականության խաղեր են։

Սոցիալական, դերային, կամ պարզապես նորաձև ձևեր

իրականությունից խուսափելու համար։

 

Եվ եթե քո ճանապարհին հանդիպել ես նման մարդու,

այդ հանդիպումը պատահական չէ։

Այն բացում է քո սիրտը

ավելի մեծ սիրո համար։

 

 

Share This