Նարեկ Մալյանը ՔԿՀ-ից ուղերձ է հղել

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ՔԿՀ-ից ուղերձ է հղել․

«Սիրելի գաղափարակից ընկերներ, քրիստոնյա հայեր, հանգամանքների բերումով բանտից շնորհավորում եմ քրիստոնեական ամենակարևոր և ամենագեղեցիկ տոնի առթիվ:

Սուրբ Հարությունը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, հավիտենականության հաղթանակը՝ կործանման նկատմամբ, սիրո հաղթանակն՝ ատելության նկատմամբ, խոնարհության հաղթանակը՝ հպարտության նկատմամբ և, ի վերջո, այս տոնը հույսի հաղթանակն է հուսահատության նկատմամբ:

Այս տողերի հրապարակման պահին ես երևի, աղոթքս ավարտելով, հաղորդություն ընդունելուց կլինեմ:

Այս տոնի առթիվ իմ աղոթքների մեջ ես խնդրում եմ Տիրոջն ինձ ուժ և կամք շնորհել՝ չարիքի դեմ մինչև վերջ անմնացորդ կռվելու համար:

Աղոթում եմ չարի դեմ պայքարում իրենց կյանքը և առողջությունը զոհաբերածների համար: Աղոթում եմ Բաքվի և Երևանի բանտերում ապօրինի բանտարկված իմ հայ եղբայրների համար:

Հարության լույսն ուղեկից լինի բոլոր արժանապատիվ քրիստոնյաներին:

Քրիստոս հարյավ ի մեռելոց»։

Share This