ՆԱՏՕ-ն Մալաթիայում «Patriot» ՀՕՊ համակարգ է տեղակայել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարավում տեղակայել է հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․

«Թուրքիայի զինված ուժերը վճռական են՝ ապահովել երկրի և քաղաքացիների անվտանգությունը։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ մեր սահմանների և օդային տարածքի անվտանգության ապահովման համար, ինչպես նաև իրականացվում են խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի և մեր դաշնակիցների հետ»։

Դրա հետ մեկտեղ նշվել է, որ Թուրքիայի կողմից ձեռնարկված միջոցառումներին զուգահեռ ՆԱՏՕ-ի կողմից ուժեղացվել են օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցները։ Այդ շրջանակում Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությանը աջակցելու նպատակով «Patriot» համակարգերից մեկը տեղակայվել է Մալաթիա նահանգում։

Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ Թուրքիան շարունակելու է ՆԱՏՕ-ի և դաշնակիցների հետ համագործակցության և խորհրդակցությունների շրջանակում գնահատել զարգացումները և ջանքեր գործադրել տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման համար։

Share This