Նավթի գները նվազում են

Նավթի գները երեքշաբթի օրը նվազում են, քանի որ թրեյդերները կշռադատում են ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն ու հրամանները: Այս մասին փոխանցում է InterFax-ը։

Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում Մոսկվայի ժամանակով ժամը 8:25-ի դրությամբ կազմել է 80 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,15 դոլարով (0,19%) ցածր է նախորդ առուվաճառքների փակման ցուցանիշից։

Երկուշաբթի օրը այս պայմանագրերը նվազել են 0,64 դոլարով (0,8%)՝ հասնելով 80,15 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

 

Share This