Նախագահի հրաժարականը իմ դեպքի հետ ոչ մի կապ չունի, իմ դեպքի պատասխանատուն առաջին հերթին ես եմ

Կարող եմ հստակ ասել, որ նախագահի հրաժարականը իմ դեպքի հետ ոչ մի կապ չունի։ Իմ դեպքի պատասխանատուն առաջին հերթին ես եմ։ Սա անակնկալ էր նաև իմ համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց դահուկորդ Միքայել Միքայելյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը վայր է դրել իր լիազորությունները։

Անդրադառնալով դահուկավազքի նշանակությանը՝ մարզիկը ընդգծել է, որ այն միայն սպորտաձև չէ, այլ նաև կարևոր գործոն է զբոսաշրջության զարգացման համար։

«Դահուկավազքը ուղղակի սպորտ չէ․ այն նաև նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։ Ցավոք սրտի, մեր դիրքերի մոտ 90 տոկոսը դարձել են բարձր լեռնային և շատ ձյունառատ։ Այս սպորտաձևը ունի նաև ռազմավարական նշանակություն, և եթե մեր պետական մարմինների կողմից լինի ուշադրություն, սպորտաձևը ավելի լավ կզարգանա»։

Share This