Յոհանեսբուրգում մեկնարկում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը

Յոհանեսբուրգում շաբաթ օրը մեկնարկում է «Մեծ քսանյակի» երկօրյա գագաթնաժողովը։

Ըստ BBC-ի, դրա շրջանակում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև ամերիկյան «խաղաղության ծրագիրը»։

ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները հանդիպմանը ներկա չեն լինի. ընդ որում՝ Վաշինգտոնից ընդհանրապես ոչ մեկը չի լինելու, իսկ Մոսկվայից և Պեկինից ՀԱՀ պատվիրակություններ են ժամանել։

Share This