Մորիս (Ալֆրեդ) Դեկամպ
Մորիս (Ալֆրեդ) Դեկամպը, իր կտավները ստեղծելիս, կիրառել է ամենատարբեր տեխնիկա, սկսած հոլանդական դպրոցից,մինչեւ իր ժամանակի համար ամենից արդիականն համարվող իմպրեսիոնիզմը։ 1913 թվականին, քսանմեկ տարեկան հասակում, տակավին երիտասարդ Դեկամպն առաջին անգամ իր կտավներն է ներկայացնում Փարիզյան Սալոնում։ Եւ դեբյուտը, ինչպես ասում են՝ հիասքանչ էր։ Իսկ հետո ․․․ հետո արդեն առաջին պատվավոր տեղեր, քաջալերական մրցանակներ եւ հասարակության սեր ու ճանաչում։




