Մոտ մեկ տասնյակ բերման ենթարկվածների տանում են Զեյթունի բաժին
«Մեզ տանում են Զեյթունի բաժին»,-ոստիկանական մեքենայից հայտնում է Գարեգին Պետրոսյանը, որը մասնակցում էր անհնազանդության խաղաղ գործողություններին։
Նա հայտնում է, որ իր հետ են ևս 9 մարդ։
Նշենք, որ հանրապետության տարբեր մարզերում, Երևանի տարբեր փողոցներում քաղաքացիներն անհնազադության ակցիաներ են իրականացնում՝ փակելով փողոցներ։
