Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորներից հսկայական քարեր են թափվել՝ հայտնվելով երթևեկելի գոտում

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորներից քարերը թափվել ու հայտնվել են հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին՝ երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել պարեկները՝ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկ Սերոբ Չրաղյանն ու կրտսեր պարեկ Արման Հակոբյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն պարեկները տեղեկատվություն են ստացել, որ քարաթափման հետևանքով մի քաղաքացու ավտոմեքենա է վնասվել։

Այս պահին պարեկները պարզում են այդ տեղեկատվությունը

Share This