Մխիթարյանը լքում է «Ինտերը»․ ակումբը չի երկարացնի պայմանագիրը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին խաղացող և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ներկայիս ակումբից:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Calciomercato-ը:

Բացի Մխիթարյանից, ակումբից կհեռանան նաև Մատեո Դարմիանը, Ստեֆան դե Վրեյն ու Ֆրանչեսկո Աչերբին:

Իտալիայի փոխչեմպիոնը նրանց նոր պայմանագրեր չի առաջարկի։ «Ինտեր»-ի սեփականատերերը ցանկանում են կրճատել աշխատավարձի բյուջեն։ Մխիթարյանի, Դարմիանի, Դե Վրեյի և Աչերբիի պայմանագրերի ժամկետը լրանում է 2026 թվականի հուլիսի 1-ին: Ավելի վաղ Մխիթարյանը հայտնել էր, որ դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ:

Share This