Մի իրի պատմություն. օծանելիք

Մարդիկ բույրերը  սկսել են օգտագործել դեռ վաղ ժամանակներից: Հենց  «պարֆյումերիա»   բառը լատիներեն նշանակում է «ծուխ», «fumum»: Դա խոսում  է այն մասին, որ հնադարյան մարդիկ խունկ են ստեղծել`  այրելով տերևներ, ծառ, զանազան համեմունքներ, մի խոսքով`  այն ամենը, որն այրվելով  հաճելի բուրմունք է արձակում:
Օծանելիքի ստեղծման պատմությունը վերագրվում է  Հին Եգիպտոսին մոտ  5000 տարի առաջ: Կան վկայություններ, որ հենց այդ ժամանակից են  սկսել օգտագործել օծանելիքը: Սակայն  հայտնի վարդաջուրը ստեղծել են արաբները: Մոտ 1300 տարի առաջ նրանք այն  ստացել են  վարդերի թերթիկներից: Այդ ժամանակ վարդաջուրը լայնորեն օգտագործում էին  որպես դեղորայք: Իհարկե, ամենից ուժեղ բույրն  ուներ  վարդագույն յուղը, միևնույն ժամանակ մարդկանց մեծամասնության համար այն անհասանելի էր իր թանկարժեքության պատճառով:.
Ինչպե՞ս էին հին ժամանակերում բույսերից բույրեր  ստանում: Եթերային յուղերը մարդիկ ստանում էին անֆլերաժի (կենդանական ճարպով եթերային յուղերի լուծազատման մեթոդ) ճանապարհով` հիմնականում  օգտագործելով  ծաղիկներ: Դա շատ դժվարին  և աշխատատար գործընթաց  էր, այդ իսկ պատճառով  մեր օրերում այն  չի կիրառվում: Աշխատանքը կայանում է նրանում, որ ապակու կտորի վրա,  ինչպես  հարկն է,  քսվում է խոզի մաքրած  ճարպ, որի  վրա դարսում են   ծաղկաթերթիկները: Դրանից հետո, երբ  ճարպը  ներծծում է բույսից  ողջ բույրը,  թերթիկները փոխարինվում են  նորերով: Եվ ադպես այնքան, մինչև  ճարպը առավելագույնս չի հագենում բույրով:
Բնահյութի պատրաստման տեխնոլոգիան այսօր ավելի հեշտ  է: Հատուկ  լուծիչը հոսեցնում են  թերթիկների միջով և այն ներծծվում է եթերային յուղով: Այնուհետև առանձնացնում են, իսկ եթերային յուղը մաքրում են սպիրտով: Մեր օրերում օծանելիք պատրաստելու համար  օգտագործում են տարբեր ծաղիկներ` հասմիկ, վարդ, մանուշակ, նարդոս, ծառերի բնափայտ, հատկապես`  սանդալի ծառի բնափայտը, ինչպես նաև բույսերի արմատներ:
Օծանելիքի պատրաստման ողջ  պատմության ընթացքում ի հայտ եկան  շատ նոր բաղադրիչներ և մտան օծանելիքի բաղադրության մեջ: Սակայն, այսօր  բնական հումքով պատրաստված  օծանելիքը  քիչ է և բավականին թանկ արժե: Արտադրվող արտադրանքի մեծ  մասը  քիմիկոսների աշխատանքի արդյունքն է,  որոնք գործնականորեն ընդունակ են վերստեղծելցանկացած ծաղկային բույր: Այն բնական բույրից շատ դժվար է տարբերել:Այդ  կարող է անել միայն արհեստավարժը`  պարֆյումերը:

Share This