Մի իրի պատմություն. կոնստրուկտոր Lego

Lego կոնստրուկտորի պատմությունը սկսվում է կես դարից մի փոքր ավելի առաջ: Այդ ժամանակ Օլե Կիրկ Քրիստիանսենը, ինչպես շատ ուրիշ հյուսներ,  դանիական իր Բիլլունդ քաղաքում զբաղվում էր տների կառուցմամբ և պատվերով կահույքի արտադրությամբ:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի դարաշրջանում, երբ շատ երկրներ  Մեծ ընկճախտի  մեջ էին, մարդիկ, ցանկանալով գոնե ինչ-որ բանով ուրախացնել իրենց երեխաներին, պատրաստ էին նրանց համար խաղալիքներ գնել: Եվ ահա Օլե Կիրկը որոշում է զբաղվել դրանց արտադրությամբ:

Իր արհեստանոցում, որը կոչվում էր Lego (դանիերեն leg godt, այսինքն` «Խաղա լավ»), նա  որդու հետ  սկսեց պատրաստել փայտե խաղալիքներ (կենդանիներ, տրակտորներ, բեռնատարներ, փոքրիկ  մեքենաներ): Սակայն, փայտե խաղալիքները արագորեն կորցնում էին իրենց տեսքը և դրա հետ մեկտեղ ծանր էին;

Ավելի ուշ, Lego-ն որոշում է անցնել պլաստիկին` անգամ  չկասկածելով, որ դա  քայլ է հաջողության հասնելու: Բրիտանացի Հիլլարի Ֆիշեր Փեյջի շնորհիվ Օլեին հաջողվում է կատարել հաջորդ քայլը, որն էլ դառնում էորոշիչ փուլ  կոնստրուկտորի ստեղծման պատմության մեջ: Գյուտարար  Փեյջը Kiddicraft ֆիրմայի սեփականատերն էր: Խաղալիքների ստեղծմամբ նա սկսել է հետաքրքրվել դեռ մանկուց: 1940-ականների հենց սկզբին նա սկսեց արտադրել պլաստմասե «շինարարական աղյուսներ», որոնք ունեին միակցման համար ակոսներ և ելուստներ: Գյուտարարը կարծում էր, որ միայն երեխայի հոգեբանությունը հասկանալով  հնարավոր կլինի լավ խաղալիքներ ստեղծել: Հետևաբար, նա ժամերով անհետանում էր խաղահրապարակներում ՝ խաղալով նրանց փոքրիկ այցելուների հետ: Նա հետաքրքրությամբ հետևում  էր , թե ինչպես են երեխաները օգտագործում այս կամ այն  առարկաները:

Քրիստիանսենները 1947 թվականին Անգլիայում պատվիրում են կաղապարման մեքենա: Մատակարարները նրանց  ուղարկում են  արտադրանքի նմուշներ, որոնց մեջ կային նաև Փեյջի «աղյուսիկներից»: Օլեն անմիջապես տարվում է համապիտանի մոդուլների գաղափարով: Բրիտանացու  աղյուսների դիզայնը մանրամասն վերամշակելով՝ նա հրաժարվում է կլորացված եզրերից՝ դարձնելով դրանք ուղիղ, իսկ  մոդուլների չափերը վերափոխում է մետրային համակարգի:

LEGO ընկերության  առաջին  ինքնասոսնձվող աղյուսները հանրությունը տեսել է 1949 թվականին: Սակայն, գնորդները ոչ մի կերպ չեն արձագանքել նոր խաղալիքին: XX դարի 50-ականների կեսերին Օլեի որդին  մի հանճարեղ միտք է արտահայտում. «Որպես հիմք վերցնելով միայն կոնստրուկտորը՝ կարելի է երեխաներին հնարավորություն տալ դրանից հավաքել ցանկացած խաղալիք»:

Գույնզգույն «աղյուսներից» ցանկացած առարկա կառուցելու հնարավորությունը գնահատվեց ինչպես երեխաների, այնպես էլ մանկավարժների կողմից: Այսպիսով, Lego ապրանքատեսակը մեծ տարածում գտավ: Հայտնի է ամբողջությամբ  զվարճանքների այգիների գոյության մասին, որոնք ստեղծվում են Lego մոդուլների միջոցով: Ամենահայտնի Legoland-ի (ք. Բիլլունդ) տարածքը  100,000 քառակուսի մետր է, որի  կառուցման համար պահանջվել  էր  LEGO-ի ութ միլիոն  մոդուլ:

Share This