Մի իրի պատմություն. կաստետ

Կաստետը, հայերենում նաև` կռփազենք, իր տեսակի մեջ սառը զենք է, (հարվածող-ջախջախիչ), որը հագնում են ձեռքին`ագուցելով մատներին: Օգտագործվում է հիմնականում կռփամարտերի համար: Կաստետը մատների համար հատուկ կլոր անցքերով սկավառակ է: Իր «կաստետ» անվանումը զենքը ստացել է ֆրանսիական casse-tete բառից, ռուսերեն թարգմանաբար նշանակում է «գլուխ է կոտրում»:
Կաստետները կարող են լինել ինչպես գործարանային, այնպես էլ տնայնագործական արտադրությամբ: Այդ զենքի պատրաստման համար օգտագործվում են պինդ նյութեր` մետաղներ, պինդ պլաստմասսա, ոսկորներ եւ այլն:
Կաստետների մասին առաջին հիշատակումները եղել են մեր դարաշրջանի II դարին վերաբերող տարեգրություներում: Որպես զենք` սկզբում օգտագործել են մենամարտի դաշտում ելույթ ունեցող գլադիատորները: Օրինակ` հռոմեական փաստաթղթերում կարելի է հանդիպել` «Բրոնզե բռունցք» անվանումն ունեցող կաստետների նկարագրությանը: Դրանք մատների համար անցքեր ունեցող բրոնզե թիթեղներ էին:
Որպեսզի հարվածելու ժամանակ ծանր վնաս հասցնեն հակառակորդին, մենամարտողները կաստետը սեղմում էին ձեռքում:
Ի սկզբանե պատմաբանները, ծանոթանալով հին փաստաթղթերին, ենթադրել են, որ այնտեղ խոսվում է «Ցեստուս» անվանմամբ այլ զենքի մասին: Բայց 1923 թվականի պեղումները հերքեցին այդ տարբերակը, որովհետև հայտնաբերվել էին երկու օրինակից բրոնզե կաստետներ, որոնց տեսքը համապատասխանում էր փաստաթղթերում նկարագրվածին:
Միջին դարերի պատմության մեջ կաստետների մասին ոչինչ հայտնի չէ (փաստաթղթերը, փաստերը բացակայում են): Ակնհայտ է, որ զենքի այդ տեսակը երկար ժամանակ մոռացվել է, իսկ նրա մասին հիշեցին միայն XV-XVI դարերում:
Նավաստիները իրենց նավերը պաշտպանելու համար ստիպված օգտագործում էին նման կաստետներ, որովհետև բոլոր գործողություները կատարվում էին նավախցիկներում կամ անձուկ տեղերում, որտեղ այլ զենք կիրառելը անհնար էր դառնում: Համարյա այդ ժամանակաշրջանում տարբեր տեսակների կաստետները տարածվեցին Արևելյան Ասիայում:
Դրանք եղել են ծանրություն, մարտական կատարներ և նման այլ միջոցներ ունեցող այլ տարբեր մատանիներ: Ժամանակի ընթացքում կաստետներ սկսեցին օգտագործել ողջ աշխարհում և սկսեցին ունենալ տարբեր չափսեր ու ձևեր:
Նրանց պատրաստման նյութերը ևս փոխվեցին (փայտից մինչև շնաձկան ատամներ): Մեր օրերում կաստետը արգելված է շատ երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, սակայն, չնայած արգելքին, այն զենքի բավականին տարածված տեսակ է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )