Մի իրի պատմություն. լուցկի
Երբ նախնադարյան մարդիկ սովորեցին կրակ ստանալ շփման միջոցով, էականորեն փոխվեց նրանց կյանքը: Սակայն դա շատ երկար և աշխատատար գործընթաց էր: Մարդիկ միշտ ձգտում էին հեշտացնել այն, ինչի արդյունքում ստեղծվեցին կրակ ստանալու բազմաթիվ ձևեր: Այդ հարցում իրական բեկում եղավ լուցկու գյուտը։
1816 թ. ֆրանսիացի գիտնական Դերսոնը կրակ ստանալու համար առաջարկեց օգտագործել ֆոսֆոր: 17 տարի անց գերմանացի գիտնական Իոհանն Կամերերը օգտագործեց այդ գաղափարը և ստեղծեց աշխարհի առաջին լուցկին` օգտագործելով սպիտակ ֆոսֆորը: Այս նյութը, ճիշտ է, հեշտությամբ բոցավառվում էր, բայց դրա հետ մեկտեղ այն շատ թունավոր էր: Կամերերին նույնիսկ հաջողվեց արտադրություն սկսել: Լուցկիներ շատ էին օգտագործում, այդ իսկ պատճառով հայտնվեցին ևս մի շարք այլ արտադրողներ: Սակայն, երկու տարի անց, լուցկիների արտադրությունը արգելվեց բարձր հրդեհավտանգության պատճառով:
19-րդ դարի 40-ականներին ավստրիացի քիմիկոս Շրետերը հայտնագործեց կարմիր կամ ամորֆ ֆոսֆորը: 8 տարի անց այդ հայտնագործությունը օգտագործեց գերմանացի Բերգերը: Նա ստեղծեց լուցկիներ, որոնք բոցավառվում էին կարմիր ամորֆ ֆոսֆորի մակերեսի շփման ընթացքում: Գլխիկի բաղադրության մեջ ֆոսֆոր չկար: Նոր արտադրանքը ամբողջովին անվտանգ էր, դրա համար էլնրա արտադրությունը Եվրոպայի բոլոր երկրներում թույլատրվեց: Որոշ ժամանակ անց լուցկիներն հայտնվեցին նաև Ռուսաստանում: 1837 թ. իր աշխատանքը սկսեց լուցկիների արտադրության առաջին գործարանը:
Մեծ պահանջարկի պատճառով լուցկիներ արտադրող ընկերությունների թիվը շեշտակիորեն աճում էր: 1914 թ. Ռուսաստանում արդեն արտադրում էին 40 միլիոն արկղից ավելի, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված էր լուցկու հազար տուփ:
Ժամանակակից լուցկիները պատրաստում են կաղամախու փայտից: Նրանք 3,6-ից մինչև 4,8 սմ երկարությամբ փայտե ձողիկներ են: Լուցկիների գլխիկները բաղկացած են սոսնձից, բերտոլետյան աղից և ծծմբից: Իսկ տուփի վրա վրա քսում են սոսնձի լուծույթ, սուրմայի սուլֆիդ և ամորֆ ֆոսֆոր: Այդպիսի մակերևույթի հետ շփման արդյունքում լուցկու գլխիկը հեշտորեն բոցավառվում է:
