Միկոյան փողոցում քամու հետևանքով 3 բարդի է ընկել

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 25-ին, ժամը 19:24-ինահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Միկոյան փողոցում ծառն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Միկոյան փողոցում քամու հետևանքով 3 բարդի ընկել են ճանապարհի երթևեկելի հատված ՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի։

Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել ճանապարհի երևեկելի հատվածից. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Share This