«Միայն մեզ չկպնեք` սա է այսօրվա թատերական աշխարհը». ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

«Իրավունքը»  զրուցել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

-Պարոն Մկրտչյան, Դուք հաղթել եք Ձեր դատըբայց չեն վերականգնել Ձեր պաշտոնըՍա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Շատ պարզ` չանել շատ անօրինական քայլ և չգնալ իշխանության դեմ միաժամանակ: Դա մեզ համար սպասված որոշում էր:

Սա էլ կյանքի փորձության մի փուլ էրոր Դուք անցաք, և արդյունքում ի՞նչ սովորեցրեց Ձեզ:

-Անկեղծ, նոր` ոչինչ: Ես գիտեի, եւ ինչ որոշում կլինի, թատրոնի անձնակազմից ով արժանապատվություն կունենա և ով կծախվի: Ցավոք, նաև գիտեմ` ինչ կլինի այն օրը, երբ ես նորից մտնեմ «Մհեր Մկրտչյան»  թատրոն: Հավատացեք, սա ոչ մեծամտություն է, ոչ կանխագուշակում: Սա հագեցած կենսագրություն է:

Այս պահին ովքե՞ր են Ձեր կողքին:

-Լավ, կայացած ու ոչ մանր մարդիկ:

 –Ի՞նչ եք կարծումերբ դերասանինռեժիսորին սկսում են հալածել կամ փակում են թատրոնը, թատերական աշխարհը որքանո՞վ է տվյալ անձի կամ թատրոնի կողքին լինում:

– Թատերական աշխարհ:  Չեմ հասկանում ինչի մասին եք խոսում… «Միայն մեզ չկպնեք»` սա է այսօրվա թատերական աշխարհը: Կարծում եմ, շուտով հերթը կհասնի, օրինակ` Մալյան թատրոնին, հետո մեկ այլ թատրոնի, և կբողոքեն միայն այդ թատրոնի դերասանները: Իհարկե, երբ մնացածը զգան, որ այս իշխանությանը օրեր են մնացել` դուք կտեսնեք Հայաստանի թատրոնների մի նախանձելի միասնություն:

Գոյ» թատրոնի նկատմամբ նման վերաբերմունքն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Տգեղ պատմություն է: Ցավում եմ, որ լավ թատրոն են փակում: Դեմ եմ դրան:

Ներկա պահին նոր պրոյեկտներ ունե՞ք:

Այո, բայց ավելի կարևոր է հիմա երկիրը պահպանել, որ սփյուռքահայ ռեժիսոր կամ տաքսիստ, կամ ձեր դեպքում լրագրող չդառնանք:

Share This