«Մեր ձևով» շարժումը երևանցիների հետ հանդիպում է Տաշիր Արենայում
Փետրվարի 1-ին, ժամը՝ 18.00-ին, Տաշիր Արենայում տեղի կունենա «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և շարժման անդամների հանդիպումը երևանցիների հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն առաջիկա անելիքներն ու ծրագրերը, կներկայացվեն «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։
«Մեր ձևով» շարժում
