Մեր հաղթական վերջնարդյունքին այլընտրանք չկա, 2026-ը հայինն է․ Վահագն Չախալյանն ուղերձը՝ կալանավայրից

«Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն ուղերձ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից․

«Սիրելի զինակիցներ, սիրելի հայրենակիցներ, ահա փակում ենք ազգային նվաստացումներով, ազգային նահանջով և պարտություններով, բայց միևնույն ժամանակ ազատագրական պայքարով լի հերթական տարին: Մենք նվաստացած, նահանջած ու պարտված չենք լինի այքան ժամանակ, ինչքան ժամանակ չենք համակերպվի այդ հանգամանքների և դրանցից առաջացած հետեվանքների հետ ու կպայքարենք դրանց դեմ:

Սիրելիներս շնորհավորում եմ ձեզ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ , վստահ եմ գալիք 2026 թվականը շրջադարձային է լինելու մեր երկրի և մեր ժողովրդի համար, գալիք 2026 թվականը շրջադարձային է լինելու Հայոց Պատմության համար: Բոլորիդ մաղթում ու ցանկանում եմ քաջ առողջություն, միասնություն, անսահման սեր, համերաշխություն և ջերմություն ձեր օջախներում: Հավատացեք մեր լուսավոր հաղթանակին, մենք միասին հաղթելու ենք, քանզի այդպես է պահանջում ՀՀ Պետական և Ազգային շահը:

Մեր հաղթական վերջնարդյունքին այլընտրանք չկա, 2026 թվականը հայինն ու Հայաստանինն է լինելու, մի քիչ կամք, մի քիչ վճռականություն, մի փոքր էլ համախմբում և Աստծո ողորմածություն ու այդքան սպասված, այդքան բաղձալի հաղթանակը մերն է լինելու:

Շնորհավոր գալիք 2026-ը, թող գալը բարի լինի:

Բոլորիդ կարոտել եմ ու բոլորիդ հիշում եմ, հուսով եմ շուտով կհանդիպենք»։

Share This