Մենք լայնածավալ պատասխան կտանք Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա ցանկացած հարձակմանը

Իրանի զինված ուժերը վճռական և լայնածավալ պատասխան կտան Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Նմանատիպ սպառնալիքն ըստ էության հանդիսանում է պատերազմական հանցագործությունները և ցեղասպանությունը օրինականացնելու փորձ։ Եթե այն իրականացվի, ապա, անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կպատասխանեն վճռականորեն և լայնածավալ կերպով»,- նրա խոսքերն է մեջբերում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Share This