Մարգարիտա Սիմոնյանին «Կրասնոդարի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել
Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին «Կրասնոդար քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կոչումն ու «Ծառայությունների համար» հուշամեդալը հանձնել է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը Կրասնոդարի ազատագրման 83-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:
