Մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, ժամը 16։00-ին սիրելի ժողովրդին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ.Բագրատ Սրբազան

«Սոցիալական իմաստով չկա մի բան, որ այս մարդիկ կեղեքած չլինեն՝ օերնքներով, ապօրինի օրենքներով, էլ վարքագծային իմաստով չեմ ասում»,-Սուրբ Աննա եկեղեցու դիմաց ասաց Բագրատ Սրբազանը։

Նա հայտնեց, որ մայիսի 26-ին ժամը 16։00-ին սիրելի ժողովրդին հրավիրում է հանդիպելու Երևանի կենտրոնական հրապարակում։

«Մեծ և կարևոր հանրահավաքի եմ հրավիրում, որտեղ կտրվեն շատ հարցերի պատասխաններ, կիմանանք մեր առաջիկա անելիքները, թե ինչպիսի ծրագիր է դրված սեղանին, ինչ կոնկրետություններ կան, շատերին հուզող հարցերի պատասխանները կստանանք, և կընթանանք երրորդ փուլի ամփոփումը, որը կոչել ենք «Մայիսը լավ ամիս է»։ Ուրեմն մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, ժամը 16։00-ին»,-հայտարարեց Սրբազանը։

Նկատելով, որ այդ օրվա մեջ էլ իշխանությունները «կոդ» կտեսնեն, թե ժողովրդին տանում են ճակատամարտի՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Ամառ օրով ձյուն գա ձեր գլխին»։

«Այս մարդկանց իշխանության մնալու ամեն օրը դժբախտություն է ՝ ֆիզիզկական, հոգեբանական և բարոյական։ Ինձ չհավատաք գնացե՛ք Կիրանց, Ոսկեպար, տեսե՛ք մարդկանց, գնացեք քաջ, հերոսական մարդկանց կցկված վիճակը տեսեք, տեսեք ու մի հոզվեք, մի սարսափեք»,- ասաց Սրբազանը։

Share This