Մաղադանոսով(петрушка) 10 լավագույն դեմքի դիմակները
Շատ կոսմետոլոգիական միջոցներ իրենց բաղադրության մեջ պարունակում են մաղադանոսի հանուկ, ինչը հաստատում է մաղադանոսի բուժիչ հատկությունները:
Ձեզ ենք ներկայացնում մաղադանոսով պատրաստվող լավագույն ու ստուգված դիմակների բաղադրատոմսերը:
1. Մաղադանոսով դիմակ մաշկի բոլոր տեսակների համար
Մաղադանոսը մանրացրեք և եփեք, այնուհետև քամեք, իսկ մաղադանոսի տերևներից շիլան մառլյայով դրեք դեմքին և պահեք 25-30 րոպե: Մաշկը թեթևակի մաքրեք չոր անձեռոցիկով: Դիմակը պետք է կրկնել մեկ օր հետո:
2. Մաղադանոսով սնուցող դիմակ
Պատրաստեք կանաչ մաղադանոսի եփուկ(50գ մաղադանոս, 200գ ջուր), խառնեք մեկ ճաշի գդալ մեղր և մեկ ձվի դեղնուց: Պատրաստի դիմակը քսեք դեմքին և պահեք 15 րոպե:
3. Տոնուսավորող դիմակ մաղադանոսով
Այս դիմակը նաև կերիտասարդացնի ու կտա յուրահատուկ նրբություն:
Պատրաստման համար մանրացված մաղադանոսն ու թթվասերը հավասար չափաբաժիններով խառնեք, քսեք դեմքին և պահեք 20 րոպե: Դիմակը լվացեք սառը ջրով կամ երիցուկի եփուկով:
4. Թարմացնող դիմակ մաղադանոսով ու կաթնաշոռով
Մեկ փունջ մաղադանոսն ու 2 ճաշի գդալ կաթնաշոռը լցրեք էլեկտրական հարիչի(բլենդեր) մեջ: Հարեք այնքան ժամանակ, մինչև ստացվի միասեռ զանգված: Ստացված խառնուրդը դրեք դեմքին, պահեք 10-15 րոպե և լվացեք տաք ջրով:
5. Մաղադանոսով դիմակ կորյակները բուժելու համար
Վարդագույն կորյակներից մաշկն ազատելու համար այս դիմակը պետք է օգտագործեք ամեն օր՝ 15 օրվա ընթացքում:
Այս դիմակի պատրաստման համար մանրացրեք հավասար չափաբաժիններով մաղադանոսի տերևներն ու արմատները և խառնեք մեկ ձվի սպիտակուցի հետ: Քսեք դեմքին, պահեք 20 րոպե և լվացեք ջրով:
6. Մաղադանոսով դիմակ յուղոտ մաշկի համար
Վարսակի փաթիլներից ու մաղադանոսի տաք եփուկից պատրաստված դիմակը հաստ շերտով դրեք դեմքի ու վզի մաշկի վրա և պահեք 20 րոպե: Լվացեք սառը ջրով և մաշկը տրորեք մաղադանոսի եփուկի սառույցով:
7. Մաղադանոսով դիմակ չոր մաշկի համար
4 ճաշի գդալ մանրացված կանաչ մաղադանոսը լցրեք 200մլ եռման կաթի մեջ: Ստացվածը մառլյայով դրեք դեմքն, վզին ու ուսերին, ծածկեք սրբիչով և պահեք 20 րոպե: Մաքրեք դիմակը և չորանալուց հետո քսեք սնուցող նրբաքսուք:
8. Դիմակ չոր և լայնացած անոթներով մաշկի համար
Ձեզ անհրաժեշտ է
• մաղադանոսի եփուկ (1 թեյի գդալ)
• անյուղ կաթնաշոռ (2 թեյի գդալ)
• կիտրոնի հյութ (1 թեյի գդալ)
• ձիթապտղի ձեթ (1 թեյի գդալ)
Պատրաստեք մաղադանոսի եփուկ և սառեցրեք մինչև սենյակային ջերմաստիճան: Եփուկին ավելացրեք կաթնաշոռը, կիտրոնի հյութն ու ձիթապտղի ձեթը: Խառնեք այնքան ժամանակ, մինչև ստացվի միասեռ զանգված:
Ստացվածը քսեք դեմքի մաշկին և պահեք 20 րոպե: Լվացեք տաք ջրով, մաշկը չորացրեք և քսեք սնուցող նրբաքսուք:
9. Դիմակ յոգուրտով ու մաղադանոսով
Այս դիմակը ձեր դեմքին կտա առողջ ու պայծառ տեսք: Յոգուրտի բաղադրության մեջ մտնող էքսֆոլիանտը կազատի ձեր մաշկը մահացած բջիջներից:
1 փունջ մաղադանոսի տերևները մանրացրեք, ավելացրեք 2 ճաշի գդալ յոգուրտ և էլեկտրական հարիչով հարեք այնքան, որ ստացվի միասեռ զանգված: Ավելացրեք վարդաջուր և նորից, մի քանի վայրկյանով, միացրեք հարիչը:
Ստացված զանգվածը քսեք դեմքին, պահեք 5 րոպե և լվացեք ջրով:
Այսպիսի դիմակ կարող եք պատրաստել ամեն օր:
10. Մաղադանոսով յուրահատուկ դիմակ
Այս դիմակի բաղադրության մեջ մտնող խնձորի քացախը վերականգնում է թթվային հավասարակշռությունը և պայքարում է կորյակների դեմ, իսկ յոգուրտում պարունակվող ֆերմենտներն ու կաթնաթթուն նրբացնում են մաշկն ու հանում են բորբոքումը:
1 փունջ մաղադանոսը կտրատում եք, ավելացնում 2 ճաշի գդալ խնձորի քացախ և 3 ճաշի գդալ յոգուրտ: Մանրակրկտորեն խառնում եք այնքան ժամանակ, մինչև ստացվի համեմատաբար համասեռ զանգված:
Ստացված զանգվածը քսում եք դեմքին, պահում 20 րոպե և լվանում տաք ջրով:
