Մահացել է Ճապոնիայի արքայադուստր Յուրիկոն

Ճապոնիայում, 101 տարեկան հասակում, մահացել է արքայադուստր Յուրիկո Միկասան, հայտնում է ճապոնական NHK պարբերականը։

Յուրիկոն արքայազն Միկասայի (Տակահիտո) այրին էր, կայսր Շոուայի (Հիրոհիտո) կրտսեր եղբայրը և ներկայիս կայսր Նարուհիտոյի պապը։

Արքայադուստրը մահացել է նոյեմբերի 15-ի առավոտյան։ Նա կայսերական ընտանիքի ամենատարեց անդամն էր։

Share This