Մահացել է ամերիկացի դերասան Մայքլ Էմեթ Ուոլշը

Ամերիկացի դերասան Մայքլ Էմմեթ Ուոլշը, որն առավել հայտնի է «Սայրի վրայով վազողը» ֆիլմում կապիտան Բրայանտի դերով, մահացել է։

Նա 88 տարեկան է եղել, մահացել է սրտի կանգի հետևանքով։ The Washington Post-ին ասել է նրա մենեջեր Սենդի Ջոզեֆը։

Մայքլ Էմեթ Ուոլշը ծնվել է 1935 թվականի մարտի 22-ին ամերիկյան Օգդենսբուրգ քաղաքում։ Իր դեբյուտը կատարել է Բրոդվեյում 1969 թվականին Ալ Պաչինոյի հետ «Վագրը փողկապ է կրում» ֆիլմում:

Պարոն Ուոլշն առաջին անգամ մեծ համբավ է ձեռք բերել 1977 թվականին՝ շնորհիվ սպորտային լրագրող Դիկի Դաննի դերի «Հարված դարպասին» կատակերգությունում։ 1984 թվականին նա արժանացել է Independent Spirit Award մրցանակին՝ որպես լավագույն դերասան Կոեն եղբայրների դեբյուտային ֆիլմում՝ «Պարզ արյուն»։ Իր կարիերայի ընթացքում դերասանը նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում և սերիալներում, այդ թվում՝ «Փորձաշրջան» և այլն։ 2018 թվականին Ուոլշն ընդգրկվել է Կերպարային դերասանների փառքի սրահում՝ «Սայրի վրայով վազողը» ֆիլմի համար։

Share This