Մակրոնը Փեզեշքիանի հետ զրույցում կոչ է արել դադարեցնել տարածաշրջանի երկրների դեմ հարձակումները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ, ինչպես նաև վերջ դնել Հորմուզի նեղուցի «դե ֆակտո արգելափակմանը»։

Հեռախոսազրույցի մասին Մակրոնը գրել է X հարթակի իր էջում։ Նա շեշտել է Ֆրանսիայի դիրքորոշումն այն մասին, որ Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև հակամարտությունը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով։

Մակրոնը նաև հայտնել է, որ խորը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի առնչությամբ, ինչպես նաև «տարածաշրջանում այդ երկրի ապակայունացնող գործողությունների առնչությամբ, որոնք ներկայիս ճգնաժամի հիմնական գործոններն են»։

Կողմերը պայմանավորվել են պահպանել շփումները։

Share This