Մադուրոն և կինն առաջին անգամ դիմել են Վենեսուելայի ժողովրդին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Միլա Ֆլորեսն առաջին անգամ դիմել են Վենեսուելայի ժողովրդին և շնորհակալություն հայտնել աջակցության համար․ ամուսիններն այդ մասին հայտնել են Մադուրոյի սոցցանցում։

 

Նրանք իրենց ուղերձում կոչ են արել հայրենակիցներին աշխատել երկրում խաղաղության պահպանման ուղղությամբ, ամրապնդել ազգային միասնությունը, ձգտել հաշտության, ներման և միավորման։

 

Նրանք ընդգծել են, որ երկրին անհրաժեշտ է համախմբում և կայունություն՝ առկա դժվարությունները հաղթահարելու համար։

 

 

Share This