Ճգնաժամի կառավարում …

Ճգնաժամի կառավարում …
Թերևս այս թեմային չէի անդրադառնա , եթե չտեսնեի իշխանության անդամների նախընտրական քարոզարշավում դրսևորած խնդրահարույց վարքագիծը…
Շուտով Սյունիքի մարզում լինելու են Տիմ ընտրություններ , որտեղ գործող քաղաքապետերին, բավականին խնդրահարույց ճանապարհով պաշտոնանկ արեցին և փորձում են փոխել՝ առաջ տանելով ՔՊ -ական հովանավորչության անհայտ թեկնածուների …
Կարևո՞ր է ճգնաժամի կառավարումը ,թե՞ ոչ , կկարողանա՞ այս ծանր պայմաններում գործել անփարձ մարդը , վստահ եմ ո՛չ։
Չեմ խոսում մյուս մարզերում տեղի ունեցող իրավիճակից , նախ նրա պատճառով, որ անվտանգության լուրջ խնդիրներ գոնե այս պահին օրինակ Շիրակում չկա , բայց այս հարցի շուրջ պետք է մտածեն բոլորը …
Պատերազմը և հետպատերազմյան շրջանը ապացուցեց , որ միայն խելացի լինելը կամ միայն կարդացած լինելը շատ քիչ է ազդում պատահական առաջացած ճգնաժամի կառավարման հարցում և այդ ամենին պետք է նաև կառավարման և արագ կողմնորոշվելու ու գործելու մեծ կարողություն ու հմտություն …
2020 թվականի դեկտեմբերի 30 -ին մեքենան բեռնած շարժվեցի Սյունիք , հասա Որոտան , այնուհետև Շուռնուխ , որտեղ մարդիկ դատարկում էին իրենց տները , քանի որ ամանորի հաջորդ օրը պետք է տային ադրբեջանցուն….
Լռության ու ծանրության ամպը կախված էր , գյուղացին սգավորի ու անորոշության դեմքով դիմավորում էր անցնող- գնացողին , լուրը հասել էր ամենքին և քչերն էին կանգնում Շուռնուխում…
Հասա գյուղապետարան , Որոտանի և Շուռնուխի գյուղապետերը բարձունքում կանգնած նայում էին թշնամու՝ արդեն ամրացված պոստերին, ինձ տեսնելով ուրախացան, քանի որ հույս չունեին , թե իշխանությունից գոնե մեկը կգնար այնտեղ այն էլ ամանորի նախաշեմին …
Խոսեցինք երկար , քննարկեցինք անելիքներ , մոտեցա դատարկվող տներին ու իսկապես սգավորի տան խորհրդավոր լռություն էր , լու՜ռ շարժվում էին. կանայք ապրանքները տեղավորում էին արկղերի մեջ , իսկ տղամարդիկ բարձրացնում էին մեքենաները:
Լռությունն անգամ չխզվեց իմ բարևով … Չպատասխանեցին… Ի՞նչ բարև …
Վերադարձա մեքենայի մոտ ու գյուղապետին առաջարկեցի ապրանք իջեցնել , զինվորների համար նաև ասացի , որ ընտանիքներին էլ կարող եմ տալ ինչ-որ կա : Գյուղապետը ոչինչ չվերցրեց .
-Տիկին Հովսեփյան , մեր գյուղացին էլ, զինվորն էլ , ոչ մի բանի կարիք չունեն , մեր համայնքապետն ամեն ինչ անում է : Թե կարող եք էնպես արեք , էս մարդիկ իրենց քրտինքով սարքած տնից դուրս չգան , մնացած ամեն ինչը կա , Առուշը չի թողնի մեզ կարիքի մեջ …
Հետո մոտեցա Քարահունջ, թե գյուղացիները , թե գյուղապետը նույն բան ասեցին ՝ Առուշը մեզ կարիքի մեջ չի թողնի մնանք … Մեզ զինվել է պետք …
Հունվարի մեկին հասա Արցախ , ծանր օր էր և Արմենիա հյուրանոցում հանդիպեցի զոհված տղաների ծնողներին . լուռ ու մտազբաղ սպասում էին , թե երբ կթողնի Ալիևի քեֆը , որ մտնեն դիակ դուրս բերման որոնողական աշխատանքի …
Հաջորդ չարաբաստիկ օրը դուրս բերեցին 15 դի + վեց թարմ զոհված զինվորներ , որոնք օրեր առաջ էին խոշտանգվել, սպանվել Հադրութի անտառներում և որոնց ծնողները վստահ էին , թե իրենց երեխաներն էլ դուրս կգան.
Մեքենա չկա… բոլորը Ծաղկաձորում են …
Զանգում եմ բոլոր գերատեսչություններին և ամեն մեկը մյուսի վրա է քցում , ով իրեն մի քիչ խրոխտ էր զգում , էդ օրը որոշեց մունաթ գալ ինձ վրա ,գոռալ, երբ հարցնում էի մեքենա երբ կլինի , որ դիերը արագ հասցնենք Երևան , իսկ այս վեց դին անմիջապես ծնողների ուղեկցությամբ ուղարկվեր հուղարկավորության պատրաստման…
Սարսափելի տեսարան էր … հույս ,որ այդ օրը մահացել էր , բայց այդ ամենի ֆոնին մեր մեծամեծերը մեքենա չէին ուղարկում … ժամանակ չկար , մեքենա չկար , փող չկար …
Վերջապես էլի հնչեց առաջարկ. Դիմի՛ Գորիսի կամ Կապանի քաղաքապետին … էդ բառերը ամբողջ պատերազմի ընթացքում լսել էի. ի՜նչ հարցով զանգեիր համապատասխան կառույց , ուղղորդում էին Գորիսի քաղաքապետ կամ Կապանի քաղաքապետ , երբեմն էլ մարզպետին:
Հարցը մեծ կոնֆլիկտով լուծվեց, բայց մեկ է իմ մեջ մնաց այս հարցը .
Ինչու՞ Գորիսի կամ Կապանի քաղաքապետերը և ոչ ՊՆ , ԱՆ , Տարածքային եմթալակառուցվածքների նախարարություն և այլն … Ինչու՞…
Ողջ պատերազմին էդ հարցը չէի տալիս , քանի որ մտածում էի , ի՞նչ տարբերություն, բայց պատերազմից հետո անհնար էր չտալ …
Հիմա եթե ճգնաժամը էդ մարդիկ էին կառավարում , ինչու՞ էդ մարդկանց հետ էդպես վարվել , դուք վստա՞հ եք , որ ձեր թեկնածուները վաղը ճրագ կվառեն, դուք վստա՞հ եք , որ եթե պետության նախըտրական ստից խոստումենրը չլինեն , էդ քաղաքները անտեր չեն մնա ՞…
Ես վստահ չե՛մ , ուստի գորիսեցիներին ու կապանցիներին առաջարկում եմ , չմոռանաք ձեր առջև ծառացող վտանգի մասին , չխաբվեք սին խոստումներին և ձեր վճռականությունը ցուցաբերեք , կեղծ թեկնածուներին չընտրելով և հիշեք , որ «Փորձած թանը, անփորձ մածունից լավն » անվտանգ է և ապահով …
Խոհեմություն ձեզ …
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )