«Ղրիմի բարեկամների» հայաստանյան ակումբը խստիվ դատապարտում է Սեւաստոպոլի խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական հարձակումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեւաստոպոլի խաղաղ  բնակիչների դեմ  հունիսի 23-ին իրականացվեց ուկրաինական  ահաբեկչական հարձակում, որի արդյունքում  զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում երեխաներ, իսկ  հարյուրավոր քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ: Հատկանշական է, որ ուկրաինական ահաբեկչությունը կատարվել  է կիրակի օրով եւ հարվածը հասցվել է մարդկանց հանգստի վայրերին: Այս ամենը ցույց է տալիս ուկրաինական վարչախմբի հակամարդկային դեմքը եւ հանցավորության աստիճանը:

Միաժամանակ վերոհիշյալ ահաբեկչության ամբողջ պատասխանատվությունը  կիսում է նաեւ ԱՄՆ-ի վարչակազմը, որը ոչ միայն ուկրաինական կողմին  տրամադրել է հարձակվողական մահաբեր  հրթիռներ, այլեւ թույլատրել է դրանց  կիրառումը խաղաղ քաղաքների ու գյուղերի դեմ: Հայտնի է նաեւ, որ ամերիկյան հրթիռները չեն կարող կիրառվել առանց ԱՄՆ-ի  զինվորականների մասնակցության: Այսպիսով, ԱՄՆ-ն գիտակցաբար լարում է իրավիճակը ռուս-ուկրաինական  հակամարտության  մեջ, այն  դուրս բերելով էլ ավելի վտանգավոր ու անկանխատեսելի հետեւանքներով մակարդակների վրա:

Հասկանալի է, որ Սեւաստոպոլ քաղաքի դեմ կատարված սարսափելի ահաբեկչությունը թույլ է տալիս ՌԴ-ին Ուկրաինայի իշխանություններին եւ նրանց աջակցողներին դիտարկել որպես ահաբեկիչներ, կիրառելով համարժեք  պատասխան եւ  կանխարգելիչ գործողություններ:

Ելնելով  վերոհիշյալից.

1.Մենք խստիվ դատապարտում ենք  հունիսի 23-ին  Սեւաստոպոլի քաղաքացիական բնակչության  դեմ իրականացրած ահաբեկչական գործողությունը:

2.Մենք ցավակցում ենք  զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին ու հայտնում ենք մեր համերաշխությունը եւ աջակցությունը  Սեւաստոպոլի  բնակիչներին, մաղթելով  վիրավոր մարդկանց շուտափույթ ապաքինում:

  1. Մենք կտրականապես պահանջում ենք Ուկրաինայի իշխանություններից դադարեցնել հարվածները խաղաղ բնակչության դեմ եւ հարգել  Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլի  բնակչության  միջազգայնորեն ճանաչված իրավունքները, դադարեցնել Ղրիմի  գաղութացման իրենց փորձերը:
  2. Մենք պահանջում ենք ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների իշխանություններից դադարեցնել իրենց աջակցությունը Ուկրաինայի իշխանություններին` վերջիններիս  ահաբեկչական գործունեության մեջ:

«Ղրիմի բարեկամների» հայաստանյան ակումբի նախագահ`

Հայկ Բաբուխանյան

24 հունիսի 2024թ., ք. Երեւան

 

Share This