Ձերբակալվել է 9 անձ, 3-ը՝ Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ․ Հակակոռուպցիոն կոմիտե
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում: Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են:
Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել մի շարք հասցեներում, այդ թվում՝ Ապարանի համայնքապետարանում, կան մոտ մեկ տասնյակ ձերբակալվածներ։
