ՀՕՊ անբավարարության պատճառով Ուկրաինան չի կարող ապահովել արդեն նորոգված էներգաօբյեկտները. ISW

ՀՕՊ անբավարարությունն Ուկրաինայում թույլ չի տալիս Կիեւին պաշտպանել կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքը ռուսական հարվածներից, գրել է https://www.understandingwar.org/backgrounder/russian-offensive-campaign-assessment-june-26-2024 Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։

DTEK ընկերության գործադիր տնօրեն Դմիտրի Սախարուկը Kyiv Post պարբերականին հայտնել է, որ յուրաքանչյուր որսիչ-հրթիռի համար Ռուսաստանն ունի հինգ-վեց հրթիռ Ուկրաինային հարվածելու համար։

Սախարուկը նշել է, որ եթե Ռուսաստանն արձակի 10 հրթիռ Ուկրաինայում ցանկացած թիրախի դեմ, ուկրաինական ուժերը ստիպված կլինեն պատասխանել առնվազն 12 հրթիռներով՝ այդ գրոհին համարժեք պատասխանելու համար։

Նա ընդգծել է, որ կտրուկ տարբերությունը գրոհող ռուսական հրթիռների հանդեպ ուկրաինայան անհրաժեշտ եւ փաստացի ՀՕՊ-ի հարցում նշանակում է, որ որսիչ-հրթիռների անբավարարությունը անհնար է դարձնում էներգահամակարգի ապահովումը, որը Ուկրաինան նորոգել կամ նորոգում է։

Ռուսական հարվածները ուկրաինական էներգահամակարգին արդեն լուրջ սահմանափակումներ են մտցրել Ուկրաինայի էներգետիկ հզորությունում, եւ ռուսական ուժերը կարողացել են օգտագործել Կիեւի ՀՕՊ անբավարարությունը, որպեսզի առավելագույն  վնաս պատճառեն Ուկրաինայի էներգահամակարգին 2024թ., գրել է ISW-ն։

Share This