Հրդեհ՝ Իջևանի գերեզմանատներից մեկի մոտակայքում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Փետրվարի 17-ին՝ ժամը 21։28-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գերեզմանատներից մեկի մոտակայքում նկատվում է ծուխ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ երկու խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բլբուլյան փողոցի գերեզմանատանը հարակից հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 23-44-ին։

Այրվել է խոտածածկույթ:

Share This