Հռչակված 3 մլն վարչապետերը պետք է հասկանան, որ վաղը իրենց հետևից էլ կարող է գալ այս խմբակը. Մետաքսե Հակոբյան

Հայրենազրկված արցախցիները մտահոգված են, որ Հայաստանը գնում է այն ճանապարհով, ինչ Արցախը՝ բռնազավթվելուց առաջ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր  Մետաքսե Հակոբյանը համոզված է, որ Արցախը ժամանակավորապես կորսվեց ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության պատճառով և որպեսզի  այսօր արդեն Հայաստանի զիջողական քաղաքականությունը կանգնեցվի՝ պետք է պարտված իշխանությունները հեռացվեն։

«Panorama-հարցազրույց»-ի տաղավարում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանի խոսքի հիմնական թեզերը՝ ստորև։

▪Այն հռչակված 3 մլն վարչապետերը պետք է հասկանան, որ նույն բանը իրենց հետ կարող է կատարվել և վաղը բացառված չէ, որ իրենց հետևից էլ կգա այս խմբակը։ Խումբ, որը ցանկացած գործիքականզմ կիրառելու է, որպեսզի այն մարդը, որն ունի ազգային արժեքներ՝ նրան ոչնչացնի, վերցնի և բռնության ենթարկի։

Share This