Հռոմի պապին կվիրահատեն
Հռոմի պապ Լևոն XIV-ը հոկտեմբերի 13-ին՝ երեքշաբթի օրը, վիրահատության կենթարկվի՝ թոքի շրջանում հայտնաբերված նորագոյացությունը հեռացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։
Հաղորդագրության համաձայն՝ վիրահատությունը նախատեսված է առավոտյան ժամերին։
Պոնտիֆիկոսի խոսքով՝ վերջին բուժզննման ընթացքում հայտնաբերվել է փոքր հանգույց, որը, նրա խոսքով, հստակ սահմանազատված է։
Ավելի վաղ Հռոմի պապ Լևոն XIV-ը սոցցանցերի ուշադրության կենտրոնում էր հայտնվել իր անսպասելի կոշիկի ընտրության պատճառով։ «Leone a Roma» վավերագրական ֆիլմի թրեյլերում նա ներկայացել էր պապական հանդերձանքով և սպիտակ սպորտային կոշիկներով։
Սոցցանցերում քննարկումների առիթ էր դարձել այն հանգամանքը, որ պոնտիֆիկոսն ընտրել էր Nike Franchise Low վինտաժային մոդելը։ Այդ կոշիկներն առաջին անգամ արտադրվել են 1970-ականներին, իսկ 2008 թվականին կրկին թողարկվել։
