Հովիկ Աբրահամյանի դուստրն ու փեսան հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն
2023թ. մարտի 13-ին սկսվել է Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն:
Վլադիմիր Թամրազյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր ամուսինն է:
Ինչպես տեղեկանում ենք azdarar.am (http://azdarar.am/)-ից (http://azdarar.am/), դատախազություն են հրավիրվել Թամրազյանն ու Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ Ռեբեկա Աբրահամյանը։
Դատախազություն են հրավիրվել նաև Ֆելիքս Թամրազյանի մայրը՝ Մարիա Թամրազյանը, քույրը՝ Սոնա Թամրազյանը, որդիները՝ Հովիկ և Ֆելիքս Թամրազյանները։
Նշվում է, որ նրանք դատախազություն պետք է ներկայանան 2026 թվականի փետրվարի 25-ին։
Նրանք պետք է ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում և հայտարարագիր։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Թամրազյանը Պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության նախկին պետն է։
