Հոգևորականի դեմ հռետորաբանության աճը հիբրիդային անասնաֆերմայի շրջանակում»․ փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․ «Հիբրիդային անասնաֆերմայի ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ իրենց ելույթներում բողոքել, թե հոգևորականը տեռորիզմի մեջ է մեղադրվում և/կամ պլանավորվում էր մարդ գնդակահարել/մեզ ուզում էին սպանել և այլն:

Նախկինի համեմատ, իհարկե, սկսել են ապահովագրել իրենց` կեղծ մեղադրանքներին հղում կատարելով:

Դուք և ձեր իրավապահները մինչև հիմա չեն կարողանում ձեր կեղծած ապացույցների համար պատասխան տալ, ինչից եք այդպես ոգևորվել:

Թե ով իրականում ինչ է արել` գիտակից մարդկանց վաղուց արդեն պարզ է: Պարզ է նաև, որ դատաիրավական համակարգը դարձրել եք ստի ու կեղծիքի արտադրամաս ձեր հակազգային ու հակապետական հանցավոր գործունեության ճանապարհին խոչընդոտներ վերացնելու համար:

Ձեր արարքի իրավական գնահատականն էլ է պարզ, դրա համար եք տրամաբանության ու բարոյականության հետ կամուրջները այրել: Լավ գիտեք, որ պիտի դատվեք պետական դավաճանության համար` ցմահ ազատազրկումով»:

Share This